Rio Club Card
       ՄՈՒՏՔԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՊ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ

ԿԱՊ

ԳՐԱՆՑՈՒՄ

ՄՈՒՏՔ

Left arrow Right arrow

ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ


ՌԻՈ ակումբային քարտը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել միավորներ և հետագայում այդ միավորներով կատարել գնումներ,մասնակցել քարտապանների միջև կազմակերպված խաղարկություններին:


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

+37411281888
[email protected]
ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ուղարկել

ՌԻՈ ակումբային Քարտ. Հիմնական կանոններ և պայմաններ

Ինչ է ակումբային քարտը

ՌԻՈ ակումբային քարտը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել միավորներ և հետագայում այդ միավորներով կատարել գնումներ ,մասնակցել քարտապանների միջև կազմակերպված խաղարկություններին:

Ինչպես է գործում ակումբային քարտը և ինչ առավելություններ է ընձեռնում

ՌԻՈ մոլի յուրաքանչյուր քարտապան, կատարելով գնումներ Մոլի համապատասխան խանութից, կուտակում է համապատասախան միավորներ:

Միավորների կուտակումը կատարվում է ըստ հետևյալ բանաձևի՝1000 ՀՀ դրամ = 20 միավոր: ՌԻՈ մոլի, ինչպես նաև ՌԻՈ մոլում տեղակայված վարձակալների աշխատակիցները չեն կարող լինել ամենաշատ միավորներ կուտակած 100 հաճախորդների ցուցակում

Հաճախորդն իր կուտակած միավորները չի կարող փոխանցել մեկ այլ քարտապանի:

Մեկ հաճախորդը չի կարող ունենալ մեկից ավելի քարտ:

Հաճախորդը կարող է իր կուտակած միավորների քանակը առցանց՝ riomall.am կամ enixclub.com կայքերում:

Նախագծի շրջանակներում անցկացվող խաղարկությունների կանոնները

Յուրաքանչյուր եռամսյակ ամենաշատ միավոր ունեցող քարտապանների միջև կազմակերպվում են խաղարկություններ, որոնց անցկացման ամսաթվի մասին քարտապաններին նախապես տեղեկացվում է հաճախորդների անձնական էջում՝ ծանուցման տեսքով:

Խաղարկության ցանկում չեն կարող լինել ՌԻՈ մոլի և մոլում տեղակայված վարձակալների աշխատակիցները: Խաղարկության օրերին քարտապանները պետք է ներկայանան իրենց անձը հաստատող փաստաթղթով և ակումբային քարտով:

Այն քարտապանները, ովքեր ներկա չեն լինի խաղարկությանը, չեն մասնակցի դրան:

Խաղարկության օրը, խաղարկությունից առնվազն 1 ժամ առաջ տեղի է ունենալու խաղարկության մասնակիցների գրանցում: Այս հաճախորդները, ովքեր չեն լինի գրանցված ցուցակում, չեն մասնակցի խաղարկությանը:

Այն քարտապանները, ովքեր խաղարկության օրը նախապես գրանցվել են և շահել են մրցանակ, իրավասու են ստանալ մրցանակը մինչև խաղարկության օրվա ավարտը:

Խաղարկության ընթացքում կազմակերպիչը իրավունք ունի կատարել նախապես հայտարարված կանոնների փոփոխություն:

Ով կարող է ստանալ ՌԻՈ մոլի ակումբային քարտ

ՌԻՈ մոլի ակումբային քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ոք, ով ՌԻՈ մոլից, կկատարի միանվագ կամ կուտակայինէ 20.000 ՀՀ դրամ և ավել գնումներ և համապատասխան ՀԴՄ կտրոնները կներկայացնի ՌԻՈ մոլի տեղեկատու բաժին։

Քարտ ստանալու համար հարկավոր է ներկայացնել տվյալ օրվա ՀԴՄ կտրոններ։

Քարտը ստանալու ժամանակ տեղեկատու բաժնի աշխատակցի կողմից արվում է հաճախորդի լուսանկարը, որը կցվում է քարտապանի անձնական էջին:

Քարտը ստանալուց հետո, հաճախորդի էլեկտրոնային փոստին կամ հեռախոսահամարին ուղարկվում է հաղորդագրություն՝ քարտի ակտիվացման հղումով: Քարտը ակտիվացնելուց հետո հաճախորդը կարող է ցանկացած պահի մուտք գործել իր անձնական էջ՝ միավորների մասին ինֆորմացիա իմանալու համար։

ՀԴՄ կտրոնների նվազագույն արժեք չի սահմանվում:

Քարտը կորցնելու դեպքում հաճախորդը պետք է տեղեկացնի մոլին քարտի կորստի մասին՝ այն ապաակտիվացնելու և նոր քարտ ստանալու համար (հաճախորդը պետք է ներկայանա անձնագրով):

Ինչպես միավորներով կատարել գնումներ

Քարտը ակտիվացնելուց հետո հաճախորդն իր անձնական էջի <<միաորներ>> էջում կարող է տեսնել տվյալ պահին հասանելի միավորը,միավորներով կատարվող գնումները հաշվում են ըստ հետևյալ բանաձևի՝1000 միավոր = 1000 ՀՀ դրամ:

Որևէ գնում կատարելու համար հաճախորդը պետք է ներկայացնի քարտը համապատասխան խանութին:

Այլ դրույթներ

Ակումբային քարտը կարող է հետ պահանջվել Ռիո մոլի կողմից, եթե այն փաստացի վարվում է ոչ թէ քարտապանի, այլ երրորդ անձի կողմից:

*Հայերեն և անգլերեն կանոնների միջև առկա հնարավոր տարբերությունների դեպքում հիմք է ընդունվում հայերեն տարբերակը